Բանակում շարունակվում են ոչ կանոնադրային հարաբերությունները․ Պապիկյան
ՀՀ Զինված ուժերի ամենամեծ պրոբլեմը մահվան այն դեպքերն են, որոնք ծառայության բերումով են՝ ինքնասպանություններ, ինքնասպանության հասցնելու դեպքեր...: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
՛՛Երբ նայում ենք վիճակագրությանը, այն ցույց է տալիս, որ բանակում նաև դժբախտ պատահարների, հիվանդությունների, ՃՏՊ-ների դեպքեր են լինում՛՛,-նշեց նա:
Ըստ Պապիկյանի՝ բանակում ոչ կանոնադրության հարցերին վերաբերող հարցերից չեն փախչում, փորձում են վերհանել խնդիրների նախնական, սկզբնական աղբյուրը:
՛՛Բանակում տեղի ունեցողը կյանքի մի մասն է: Զինվորը, որ գալիս է բանակ, բերում է բարքեր, մեր խնդիրն է ծառայությունից հետո նրան առողջ վերադարձնել տուն։ Չնայած մեր ջանքերին՝ բանակում շարունակվում են ոչ կանոնադրային հարաբերությունները, 2024 թվականին խնդիր ունենք դեպքերը հավասարեցնել 0-ի՛՛,-ասաց ՊՆ ղեկավարը: