երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի Կառավարման խորհրդի անդամ

Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի Կառավարման խորհրդի անդամ

Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) Կառավարման խորհրդի անդամ։

Հայաստանը հետխորհրդային տարածքի առաջին և միակ երկիրն է, որը ներկայացված է ENQA խորհրդում:

ENQA-ն միավորում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում գործող որակի ապահովման գործակալությունները։ Կառույցի նպատակն է  նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովմանը եվրոպական կրթական տարածքում և խթանել համագործակցությունը կրթության որակի ապահովման ոլորտում։

  • Կիսվել: