Նախարարը կոչ է արել տոնական օրերին գնալ թանգարաններ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել տոնական օրերին գնալ թանգարաններ՝ առաջարկելով Ամանորը տոնելու նոր ծրագիր:
Նա, մասնավորապես, գրել է.
«Առաջին անգամ տոնական օրերին մեր ենթակայության թանգարաններն ու թատրոնները բացելու են իրենց դռները մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Եթե տարվա ընթացքում ժամանակ չեք ունեցել այցելելու այնտեղ, գնացե՛ք Ձեր երեխաների և հարազատների հետ: Չէ՞ որ Ամանորն ընտանեկան տոն է:
Թանգարանների և թատրոնների աշխատաժամերն ու խաղացանկերը՝ այստեղ https://bit.ly/2QfibBM
# Նոր Ամանոր
# Նոր տարուն եկ թատրոն
# Բա թանգարան չեք գալու»: