ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում

Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում

Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում։

 

ՀՑԹԻ բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի։

 

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները մնում են գիտնականների ուշադրության կենտրոնում: Այս թեմայով մի շարք հետազոտություններ են իրականացվում, միջազգային գիտաժողովներում զեկույցներ ներկայացվում և հոդվածներ հրատակարվում: Այս բնույթի մի միջոցառում «Խտրականություն, ցեղասպանության և էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում» թեմայով գիտաժողով տեղի ունեցավ 2024 թ. մարտի 21-22-ին Մինեսոտայի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնում, որին մասնակցեցին մի շարք հեղինակավոր գիտնականներ:

Գիտաժողովին մասնակցեց նաև ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, ով հանդես եկավ «Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում» (“Preparing for Genocide: Anti-Armenian Narratives in Azerbaijani Education”) զեկուցումով:

Նա ներկայացրեց խորհրդային և հետխորհրդային ադրբեջանական պատմագրությունում ընթացող քննարկումները, վերլուծեց Ադրբեջանի դպրոցներում կիրառության մեջ գտնվող դասագրքրում հայերի վերաբերյալ հանդիպող պիտակավորումը և թիրախավորումը, ինչպես նաև կրթական հաստատություններում կազմակերպվող հայատյացության միջոցառումները: Նա նշեց, որ վերջին տարիներին հակահայկական պատումները դպրոցում զուգորդվում են ռազմականացվածության շատ մեծ չափերի աճով, որը ներակվում է աշակերտների մեջ երիտասարդ տարիքից և բերում է Ադրբեջանում բռնության մշակույթի արմատավորմանն ու զարգացմանը:

Գիտաժողովի մասնակիցները նաև Մինեապոլիսի Սուրբ Սահակ հայկական եկեղեցում հանդիպում ունեցան ամերիկահայ հայտնի լուսանկարիչ Սքաութ Թուֆենկչյանի հետ, ով պատմեց Արցախում իր աշխատանքի, արցախահայության կյանքի և գաղթի լուսանկարչական վավերացման մասին:

  • Կիսվել: