շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Նա սիրում էր բոլորին». ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանն այսօր կդառնար 100 տարեկան

«Նա սիրում էր բոլորին». ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանն այսօր կդառնար 100 տարեկան

2023 թվականի մայիսի 24-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակը:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԿԳՄՍՆ մշակության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն այցելել են Հակոբ Հակոբյանի այրի Մարի Հակոբյանին՝ պատվելու վարպետի հիշատակը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալական և շնորհավորանքի խոսքեր է ասել վարպետի հիշատակին.

«Վարպետի մշակութային ժառանգությունը և արժեհամակարգը մեզ համար ուղենշային են ճիշտ գործելու և քայլեր ձեռնարկելու առումով: Այս հոբելյանական տարվա ընթացքում անելու ենք հնարավորը՝ ըստ արժանվույն մեծարելու Հակոբ Հակոբյան արվեստագետի կյանքն ու արվեստը: Հոբելյանական յուրաքանչյուր միջոցառում պլանավորվել է՝ ի հիշատակ և շարունակություն նրա գործի»:

  • Կիսվել: