շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի «Հույսի շավիղ» վիպակների գիրքը

Լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի «Հույսի շավիղ» վիպակների գիրքը

Լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի վիպակների գիրքը՝ «Հույսի շավիղ» վերնագրով։ Այն
պատմական ու անձնական ցավի միջով ինքնագտնումի և վերապրումի հույսին միտված ասելիք է պարունակում։ Անցյալից ներկա ձգվող ու շարունակականություն ենթադրող դեպքերի շղթան հյուսվում է հեղինակի՝ դեպի դուրս ու դեպի իր ներսն ուղղված պրպտուն հայացքի հենքով:

«Կարինե Ռաֆայելյանը մեր ժամանակի կյանքի շատ հետաքրքիր և գեղարվեստորեն արձագանքողն
է: Նրա արձակը պարունակում է մի շարք կարևոր հարցադրումներ, ներկայացնում հոգեբանական
իրավիճակներ, որոնք հատուկ են այսօրվա հայ իրականությանը»,- գրում է գրքի խմբագիր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը։ Նրա գնահատմամբ՝ «Հույսի շավիղ» գրքում ընդգրկված վիպակներում «պատկերված է չարի առավել մեծ ուժը, սակայն հաղթանակը, ինչպես հեքիաթներում, տրվում է բարուն»:

  • Կիսվել: