երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԿԳՄՍ-ն հայագիտության զարգացման ռազմավարություն է մշակում

ԿԳՄՍ-ն հայագիտության զարգացման ռազմավարություն է մշակում

 Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայագիտության զարգացման ռազմավարություն է մշակում։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հայագիտության մասով շատ կարևոր աշխատանք ենք անում՝ հայագիտության զարգացման ռազմավարություն է մշակվում և դա մեզ նաև պարզ կդարձնի ամբողջական աշխատանքների ուղղվածությունը։ Մենք նաև մեր բյուջետային ծրագրում մի շատ կարևոր ուղղություն ունենք՝ հայագիտական կենտրոնների բացումն է տարբեր երկրների համալսարաններում։ 13 նման կենտրոններ արդեն ունենք տարբեր երկրների համալսարաններում, դրանք ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից որոշակի հետազոտությունների և հաստիքակազմի համար»,-ասաց Անդրեասյանը։

Նախարարը կարևոր է համարում այն, որ հայագիտությունը ռազմավարության հաստատումից հետո շատ ավելի հստակ ճանապարհային քարտեզով զարգանա։

  • Կիսվել: