երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հրատարակվել է Բարսեղ Կեսարացի հայրապետի «Գիրք պահոց» երկը

Հրատարակվել է Բարսեղ Կեսարացի հայրապետի «Գիրք պահոց» երկը

Արարարտյան Հայրապետական թեմի ռաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ հրատարակվել է համաքրիստոնեական Եկեղեցու մեծագույն սրբերից Բարսեղ Կեսարացի հայրապետի «Գիրք պահոց» երկը։ Սա նրա հոգեւոր ժառանգության գլուխգործոցներից է, որն իր ուրույն տեղն է զբաղեցնում ոչ միայն հայոց, այլև համայն քրիստոնեական հոգևոր գրականության երևելի աշխատությունների շարքում։ 

Երեսուներեք ճառից բաղկացած սույն ժողովածուն բովանդակում է նամակներ, դավանաբանական բնույթի ստեղծագործություններ և ճառային մեկնողական աշխատություններ, որոնց կարևորության գիտակցումը և այդ ճառընտիր երկերն այժմյան հավատացյալների ունկերին լսելի դարձնելու բարի փափագը մեզ ուղղորդել են լույս ընծայելու գրաբարից արևելահայերենի փոխադրված գրական ժառանգության այս արժեքավոր կոթողը:

  • Կիսվել: