ՀՀ դեսպանը ծանոթացել է Վրաստանի Ձեռագրերի ազգային կենտրոնի արխիվում պահվող հայերեն ձեռագրերին
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Կ.Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեի հետ, տեղեկացնում է akhaltskha.net-ը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի և Հայաստանի Մատենադարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։
ՀՀ դեսպանը նաև շրջայց կատարեց Ձեռագրերի ազգային կենտրոնում, որի ընթացքում ծանոթացավ կենտրոնի արխիվում պահվող հայերեն և վրացերեն ձեռագրերին: