Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը տեղի կունենա օգոստոսի 12-ին
Երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները,ովքեր շուրջ 4 տարի որպես կամավորներ աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը, հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը,որտեղ մանկատան երեխաներին սովորեցնում են ազգային, հոգևոր երգ -երաժշտություն, ազգային փողային և հարվածային նվագարաններ։
Բացի սովորեցնելը՝ Խարբերդի մասնագիտացված մանկատանը և Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում ազգային և հոգևոր երաժշտության կենդանի կատարման միջոցով տանում են աշխատանքներ՝ նպաստելով հոգեկան առողջության բարելավմանը։
«Ճախրուկ»-ի գաղափարախոսությունն է՝ «Ֆիզիկական հնրավորությունները ոչինչ են,եթե չունես հոգու թռիչք»։
Արդեն 3-րդ տարին է ինչ կայանում է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը,1-ը Վանաձոր քաղաքում,2-րդը Սաղմոսավանքի բակում,իսկ 2023թ. օգոստոսի 12-ին ,ժամը 19։00-ին Գյումրու Վարդանանց հրապարակում՝ մասնակցությամբ արտերկրից ժամանած հատուկ կարիքներ ունեցող խմբերի,առաջին անգամ Հայաստանի բոլոր մասնագիտացված մանկատների,խնամքի կենտրոնների,հատուկ կրթահամալիրների,ինչպես նաև Երևանից և ՀՀ մարզերից անհատ կատարողների։
Յուրաքանչյուր տարի, փառատոնի ժամանակ մասնակիցների և հյուրերի ձեռքով ստեղծվում է Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավը։
Այս տարի Akneye նախաձեռնությունը միացել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին և բոլոր մասնակիցները Ճախրուկի խորհրդանշական կտավ ստեղծելու փոխարեն նկարելու են Akneye-ի քանդակի վրա։
Akneye-ը նորարական արվեստի ներկայացման ևս մեկ հնարավորություն է: Իր տեսակի մեջ յուրօրինակ քանդակները ցուցադրվել են աշխարհի բոլոր մայրցամաքներում՝ միջազգային Էքսպոների և ցուցահանդեսների ընթացքում: Նախաձեռնությունը հավասար պայմաններ է ստեղծում ինչպես փորձառու արվեստագետների համար, այնպես էլ սկսնակների:
Աչքի քանդակի վրա արդեն իսկ նկարել են միջազգային մեծ համբավ վայելող արտիստներ:
Akneye-ն ՀՀ աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի առաջարկով սիրով միացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնին, որի ընթացքում «Ճախրուկ»-ները կնկարեն Akneye-ի խորհրդանշական աչքի վրա, որի NFT տարբերակը կստեղծվի և կտեղադրվի ftNFT մարքեթփլեյսում, իսկ վաճառքից առաջացած գումարը կուղղվի Ճախրուկների մշակութային գործունեության ընդլայնմանը խնամքի հաստատություններում: