ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 25-29-ը

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 25-29-ը

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 25-29-ը: Փառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը: Այն բաղկացած է լինելու ազգային և միջազգային ֆիլմերի մրցութային ծրագրերից։

Փառատոնի շրջանակում նախատեսվում են վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը նախաձեռնել է «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամը: Աջակիցներն են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

  • Կիսվել: