Դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում հայկական ֆիլմը արժանացավ FIPRESCI մրցանակի
Դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում, հայկական ֆիլմը արժանացավ FIPRESCI մրցանակի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ոսկե Ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսանը:
«Ընկերներ, գործընկեր, կինոգործիչներ, լրագրողներ, բոլոր։
Քիչ առաջ պատմական իրադարձություն տեղի ունեցավ։
Դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում, հայկական ֆիլմը արժանացավ FIPRESCI մրցանակի, որը տրվում է կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցության կողմից մոտավորապես հետևյալ ձևակերպմամբ՝
«Ֆիլմը բացահայտում է մի սերնդի ձայնը, որը համերաշխ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաինտիմ և խոցելի պահերին, օրգանականորեն անցնելով առաջին դեմքի տեսանկյունից դեպի ընտանեկան ռեզոնանսի լուռ դիտարկում։ Մենք հիացած ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային 1489 ֆիլմի ինքնավարությամբ և հզոր փորձառություն ստանձնելու հրատապ ջանքով»,- գրել է նա: