Բացվել է հայ մեծանուն քանդակագործ Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը
Երևանի Մանկական այգում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, նախկին ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մայրաքաղաքի գողտրիկ այս անկյունն այսուհետ կառանձնանա նաև չուբարյանական շնչով: Քանդակը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ: Նախաձեռնությունն այս մեծանուն հայ արվեստագետի ստեղծագործական ժառանգության արժևորման և հանրահռչակման յուրովի դրսևորում է:
Արձանի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և Չուբարյանի հարազատներին»: