«Ազդակը» հրատարակել է Հարութ Չեքիջյանի «Հայաստանի Հանրապետության կազմավորումը և Սեվրի դաշնագիրը» գիրքը
«Ազդակ» թերթը մեկնարկել է նոր մատենաշարի հրատարակություն։«Սիրուհի Պուտագյան» հիմնադրամի աջակցությամբ Լիբանանի «Ազդակ» հայալեզու թերթի տնօրենությունը հրատարակել է Հարութ Չեքիջյանի «Հայաստանի Հանրապետության կազմավորումը և Սեվրի դաշնագիրը» խորագիրը կրող հատորը։
Հատորը ներառել է հեղինակի «Ազդակ»-ում լույս տեսած հոդվածների ժողովածուն։ 686 էջերից բաղկացած գիրքը հագեցած է արխիվային նյութերով և համալրված,մատենագիտական աղբյուրագիտական հարուստ ցանկով։
Պատմական իրադարձությունների վերլուծական հայացքները այս օրերին ունեն խիստ այժմէական նշանակություն՝ տարածքային խնդիրների, քաղաքական անկախության և ինքնիշխանության պահպանման տեսանկյուններից։
Հատորը գիտահանրամատչելի շարադրանք ունի եւ կհետաքրքրի ոչ միայն մասնագետներին, այլեւ հասարակության լայն շրջանակի։