Արցախցի տղայի մասին պատմող «250 կմ» կարճամետրաժ ֆիլմը արժանացել է «Կինոպրոբա» 20-րդ միջազգային փառատոնի գլխավոր մրցանակի
Եկատերինբուրգում ավարտված «Կինոպրոբա» 20-րդ հոբելյանական միջազգային փառատոնի գլխավոր մրցանակը բաժին է հասել հայ ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմին։
Ֆիլմը պատմում է արցախցի տղայի մասին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում 250 կիլոմետր քշելով փրկել է իր ընտանիքը։
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է եղել 41 ֆիլմ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և ԱՄՆ-ից։