երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել է 478.7 մլն դրամ. Արցախի Ֆիննախ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել է 478.7 մլն դրամ. Արցախի Ֆիննախ

Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան՝ 2019թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 6-ը1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 478.7 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:

  • Կիսվել: