ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ժողովրդի գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, պատրաստ չեն վերադառնալ և Ադրբեջանի տիրապետության տակ ապրել․ Արտակ Բեգլարյան

Ժողովրդի գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, պատրաստ չեն վերադառնալ և Ադրբեջանի տիրապետության տակ ապրել․ Արտակ Բեգլարյան

Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. PodCut-ի եթերում նշել է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Ես չեմ տեսնում, որ միջազգային աշխարհակարգը, այդ թվում տարածաշրջանի հարաբերությունը և ՀՀ պաշոտանկան դիրքորոշումը որևէ բարենպաստ միջավայր են ստեղծում դրա համար»,-ասել  է նա։

Վերադարաձի համար, ըստ նրա, պետք են պայմաններ. «Բայց ժողովրդի գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, պատրաստ չեն վերադառնալ և Ադրբեջանի տիրապետության տակ ապրել։ Իսկ ադրբեջանական տիրապետության բացառումը նշանակում է լիարժեք պայմանների ստեղծում։ Իսկ առանց ՀՀ պաշտոնական դիրքորոշման ու ջանքերի դրան չենք կարող հասնել, դա աքսիոմա է»,-ասում է նա։  

Ըստ նրա, թերևս միայն ռուսական կողմին է որոշ չափով հետաքրքիր արցախցիների վերադարձը, որովհետև խաղաղապահների տեղակայման հիմնավորում կտա. «Բայց նույնիսկ ռուսական կողմը պատրաստ չի մեծ գին վճարի դրա համար»։

Ամեն դեպքում, ըստ Բեգլարյանի, պետք է պատրաստ լինեն և սպասեն  բարենպաստ պայմանների։ Իսկ պատրաստ լինել, ասում է՝ նշանակում է հույսը չկորցնել, արցախցիների իրավունքների մասին խոսել,  միջազգային դատարաններ դիմել, բարբառն ու համայնքը պահել։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

  • Կիսվել: