կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն ավելացրել է ստահող հաղորդագրությունները, զուգահեռ իրականացվում են ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ. ՊԲ

Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն ավելացրել է ստահող հաղորդագրությունները, զուգահեռ իրականացվում են ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7֊ին , ժամը 12:35֊ից ժամը 14։00֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի և Մարտունու շրջաններում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:
 
«Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն զգալիորեն ավելացրել է ստահող հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ։
 
Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: