երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ծեծի ենթարկված Կարեն Շահրամանյանն արցախցիների դեմ բողոք չի ներկայացնելու

Ծեծի ենթարկված Կարեն Շահրամանյանն արցախցիների դեմ բողոք չի ներկայացնելու

Ոչ մի վնասվածք չեմ ստացել ես բախման օրը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը՝ անդրադառնալով մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած միջադեպին, որտեղ իրավիճակը կտրուկ լարվեց, իսկ ինքը` Շահրամանյանը ծեծի ենթարկվեց:

«Չի երևում, որ վնասվածք չունեմ ստացած», - ասել է Շահրամանյանը: Դիտարկմանը` գուցե արտաքուստ չի երևում, բայց փակ վնասվածքներ ունենա՝ Շահրամանյանն ի պատասխան ասել է. «Չէ, ամեն բան կարգին է»: Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ իրավիճակը լարվեց՝ Շահրամանյանը պարզաբանել է. «Դե, տեսախցիկներով երևում է էլի: Ընդհանրապես մեր ժողովուրդը ո´չ ընդունակ է լսելու, ո´չ էլ հասկանալու»:

Տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը չի պատրաստվում դիմել իրավապահներին. «Ոչ մի բողոք չեմ ներկայացրել, ես գտնում եմ, որ դա պետք չի: Մեր ժողովուրդն է, ոչինչ», - ասել է Կարեն Շահրամանյանը:

  • Կիսվել: