երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թաթոյանը մեկնում է Արցախ. նա կհանդիպի ՊԲ հրամանատարության հետ, կայցելի զորամասեր

Թաթոյանը մեկնում է Արցախ. նա կհանդիպի ՊԲ հրամանատարության հետ, կայցելի զորամասեր

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մեկնում է Արցախ:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախատեսված են այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում, առանձնազրույցներ զինվորների ու սպաների հետ, այդ թվում՝ իմ աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեր գործընկերների մասնակցությամբ:

Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական խորհրդակցություններ, այդ թվում՝ հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, գործընկերոջս՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, Պաշտպանության բանակի հրամանատարության հետ:

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առիթով»:

  • Կիսվել: