երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տարբեր պատվիրակությունների այցն Արցախ հնարավորություն է՝ բարձրաձայնելու ԱՀ միջազգային ճանաչման հարցը. Ղուլյան

Տարբեր պատվիրակությունների այցն Արցախ հնարավորություն է՝ բարձրաձայնելու ԱՀ միջազգային ճանաչման հարցը. Ղուլյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ունի ձևավորված խորհրդարանական ավանդույթներ, որոնք վերաբերում են նաև միջխորհրդարանական կապերին: Այս մասին այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն վայրերում, որտեղ առկա են միջխորհրդարանական կայացած ինստիտուցիոնալ հարաբերություններ, ավելի գործնական կապեր ունենալու և զարգացնելու հնարավորություններ կան:

«Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է բարեկամական խմբերին, շրջանակներին, ՀՀ-ի հետ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովին: Բնականաբար, օրակարգում ունենք հստակ հարցեր, որոնք վերաբերում են օրենսդրական կարգավորումներին, առկա քաղաքական հարաբերություններին և այլն: Տարբեր պատվիրակությունների այցը Արցախը հնարավորություն է ստեղծում, որպեսզի Արցախի խորհրդարանը, մասնակցելով երկրի ընդհանուր քաղաքական կառավարման համակարգին, փորձի բարձրաձայնել մեր հանրապետության միջազգային ճանաչման մասին»,- նշել է Ա. Ղուլյանը:

  • Կիսվել: