երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տարանջատված իշխանություններ չպետք է ունենանք, մենք ունենք միասնական հայրենիք. Արայիկ Հարությունյան

Տարանջատված իշխանություններ չպետք է ունենանք, մենք ունենք միասնական հայրենիք. Արայիկ Հարությունյան

Այսպիսի իրավիճակներում կառավարությունը պետք է անհապաղ ագրեսիվ քայլեր ձեռնարկի։ Իրականում այն ոչ թե ճգնաժամ, այլ տնտեսական աղետ է դառնալու մոլորակի վրա։ Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ կապված, երբ նավթի գները կտրուկ նվազել են, այսպես նշեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Շանթին տված երեկվա ելույթն անվանելով ոգևորիչ:

«Ողջունում եմ ՀՀ կառավարության գործունեությունը, որ անհապաղ նախանշված քայլեր ունեն եւ ամենակարեւորը, որ հիմնական ուղղությունը լինելու է գյուղատնտեսությունը, քանի որ այն կարեւոր է ե՛ւ պարենային անվտանգության խնդրի լուծման ուղղությամբ,  ե՛ւ արագ զարգացող է եւ ամենակարեւորը աշխատատեղերի ստեղծման հետ է կապված»,-ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Արցախը եւս պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ միասին. «Սա հերթական ապացույցն է, որ տարանջատված իշխանություններ չպետք է ունենանք, մենք ունենք միասնական հայրենիք, մեր աշխատանքները պետք է լինեն միասնական եւ Արցախն էլ առանց Հայաստանի իշխանությունների օժանդակության չի կարող գոյատեւել, քանի որ առկա է պղնձի գների անկում եւ այլն, այստեղ պետք է ընդհանուր քաղաքական տնտեսական ծրագրով առաջնորդվել»։

  • Կիսվել: