երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պարտությունն էլ պետք է պատվով տանել

Պարտությունն էլ պետք է պատվով տանել

Արցախում քաղաքագետի համարում ունեցող Հրաչյա Արզումանյանը, որ ռազմավարական ուսումնասիրությունների «Աշխարհ» կենտրոնի (հետաքրքիր է՝ ի՞նչ միջոցների հաշվին գործող) տնօրենն ու արտաքին գործերի նախարարի խորհրդականն է (ինչպե՞ս է համատեղում), նոու-հաու ունի՝ նախագահ եւ պատգամավոր չեն կարող լինել նրանք, որ ապրիլյան պատերազմի համար պատասխանատվություն են կրում, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

https://arminfo.info/full_news.php?id=50158&lang=2&fbclid=IwAR3WaO-RYwE4LWsg1-K5_G_ioVFy93RGf0aioBWLwVhLxfHKjRWz5afRrjQ

«Այդպես ասելիս նա նկատի է ունենում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին եւ գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: Վերջինս նախագահական մրցապայքարի ֆավորիտներից չէ, ուստի թիրախում վերստին Արայիկ Հարությունյանն է, որ 2016թ. զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Մանրամասնությունների չտրվենք, փաստենք, որ ապրիլյան պատերազմի հարցով զբաղվում է Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը եւ, որքան հայտնի է, Արցախի նախկին վարչապետը «հարցաքննության» ենթակա նախկին ու ներկա պաշտոնյաների ցուցակում չկա: Եւ չի էլ կարող լինել, որովհետեւ ի պաշտոնե պատասխանատու չէ ոչ քառօրյա ռազմական գործողությունները չկանխելու, ոչ մարդկային ու այլ կորուստների համար:

Իրազեկ մարդն ուղղակի կզարմանա, եթե Արցախի նախկին վարչապետին որեւէ մեկն ապրիլյան պատերազմի պատասխանատու համարի: Բայց, երեւում է, հակաքարոզչության մոլուցքն արդեն բոլոր սահմաններն անցնում է: Մյուս «երկաթե փաստարկները» չեն աշխատում, բացի՝ որ Մասիս Մայիլյանին աջակցող «երիտհեղափոխականների» խմբակը Ստեփանակերտի արվարձանային թաղերում մի 80-ամյա խեղկատակի է տեսագրում եւ youtube-ով տարածում:

Մնացել է ապրիլյան պատերազմի «պատասխանատվությունը»: Ընդ որում, Մայիլյանին աջակցող կուսակցությունների դաշինքը գլխավորում է հենց ապրիլյան պատերազմի օրերին հայտնի դարձած՝ պաշտոնաթող գնդապետ Գրիշա Սահակյանը: Ստացվում է, որ մի դեպքում ապրիլյան պատերազմը հերոսություն էր, մյուս դեպքում՝ պարտությու՞ն: ՊԲ զորամասի հրամանատարը հերոս է, իսկ վարչապետը՝ ո՞չ: Մի բան գրելուց առաջ մարդ գոնե տարրական տրամաբանությամբ պիտի չէ՞ քննի ասելիքը, ճշտի՝ խոսքը քննադատության դիմանու՞մ է թե ոչ:

Հրաչյա Արզումանյանին հասկանալ կարելի է՝ օդեղեն ամրոցներն աչքի առաջ փլուզվում են, պարտության հեռանկարն ավելի ու ավելի առարկայական է դառնում: Բայց չէ՞ որ մրցապայքարում հաղթողը մեկն է լինում: Մյունսերը պետք է կարողանան պատվով տանել պարտությունը: Ոչ թե ավելի ու ավելի ծիծաղելի դառնան»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: