Մինսկի միջնորդները դիմել են ղարաբաղյան հակամարտության կողմերին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի կողմից տարածաշրջանում դիտարկումը դադարեցնելու վերաբերյալ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա և Էնդրյու շոֆեր՝ ԱՄՆ) կոչ են անում կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը և ձեռնպահ մնալու ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են այդ ժամանակահատվածում էլ ավելի մեծացնել լարվածությունը:
ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են. ՛՛Մինսկի խմբի համանախագահները, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, կոչ են անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են ավելի մեծացնել լարվածությունը:
Ընդունելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վիրուսի տարածման դեմ պայքարին եւ տուժածներին բուժելուն, մենք կողմերին կոչ ենք անում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցվեն էսկալացիայի ռիսկը ' գոյություն ունեցող ուղիղ կապի առավելագույն օգտագործմամբ: Չնայած միջազգային այցերի խիստ սահմանափակումներին ՝ համանախագահները կշարունակեն իրենց միջնորդական ջանքերը ՝ սերտ կապի մեջ մնալով միմյանց և կողմերի հետ" ։