երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Միջադեպ Արփինե Հովհաննիսյանի և «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի միջև

Միջադեպ Արփինե Հովհաննիսյանի և «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի միջև

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն էր իրականացնում նաև «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն։

Դիտորդական առաքելության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի և ընտրություններին մասնակցող «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել։

Օսիպյանը խոչընդոտել էր դիտորդական աշխատանքներին և ցուցաբերել ոչ պատշաճ վարքագիծ։ Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ Արթուր Օսիպյանը դեռ առավոտից տարբեր ընտրատեղամասեր է այցելել և հայտարարել, թե ընտրությունները կեղծվել են։

Օսիպյանը նաև սպառնացել է Հովհաննիսյանին՝ ասելով, որ նա պիտի լքի Արցախի տարածքը: Հովհաննիսյանը կատարվածի կապակցությամբ պատրաստվում է դիմել Արցախի իրավապահներին:

Օսիպյանը, նաև խախտելով օրենքը, հակաքարոզչություն է իրականացրել "Ազատ Հայրենիք" կուսակցության ու նրա առաջնորդ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ու տարբեր տեղամասերում:

Նշենք, որ Հովհաննիսյանը եղել է 30-ից ավելի տեղամասերում, ըստ նրա՝ ընտրությունները շատ հանդարտ են ընթացել, եթե որոշ խախտումներ էլ եղել են, դրվագային բնույթ են կրել, ԿԸՀ-ն շատ արագ արձագանքել է բոլոր ահազնագերին:

՛՛Ընտրությունները կասկածի տակ դնելու ոչ մի հիմք չկա. արցախցին իր ակտիվությամբ ցույց տվեց այս ընտրությունների կարևորությունը իր համար՛՛,-նշել է Արփինե Հովհաննիսյանը:

 

 

  • Կիսվել: