չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Մենք երբեք չենք ասել ու չենք ասում, որ պատրաստ ենք տարածք զիջել. Փաշինյան

Մենք երբեք չենք ասել ու չենք ասում, որ պատրաստ ենք տարածք զիջել. Փաշինյան

Այսօր Հանրայինի եթերում Պետրոս ղազարյանին հյուրընկալված վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը Մյունխենում շրջադարձային նշանակություն ուներ:

«Շատ կարևոր էր 2018 թ, մայիսից ի վեր Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանը ապակառուցողքական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում, այդ խոսակցությունը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ ՀՀ-ն ունի կառուցողական դիրքորոշում, իսկ Ադրբեջանը՝ ընդհուպ ռասիզմի հասնող դիրքորոշում»,-ասաց Փաշինյանը

Նա նշեց նաև, որ կատարել է իր կարևորագույն պոստումներից մեկը, այն է՝ ժողովրդից ոչինչ չթաքցնել բանակցային գործընթացի մասին

Փաշինյանը նշեց, որ ձևավորվել են մյունխենյան սկզբունքներ:

Դրանցից մեկն այն է, որ ԼՂ-ն անկախացել է  այնպես ինչպես Ադրնբեջանը: Սա նշանակում է, որ երբ խոսում են տարածքային ամբողջականության ամսին, տարածքային սկզբունքի մասին, ո՞ր երկրի ամսին են խոսում, երբ Ադրբեջանն անկախություն է ստացել, ԽՄ-ի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանը պահպանե՞լ է: Բայց ԽՄ-ն այլևս գոյություն չունի, և գոյություն չունի նաև այն պետոություը, որի կազմում եղել է ԼՂ-ն, և այդ պետությունը Ադրբեջանի ԽՍՀ-ն է,-ասաց նա:

Մյուսն այն է, որ ԼՂժն կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի չի կարող լւոծվել հարցը:

Փաշինյանը նշեց. «Ստատուս քվոն երբ ձևավորվել է, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերը վերահսկողության տակ են առել այդ տարածքներ, հաճույքի համար չեն արել դա,այլ որովհեև այլ տարբերակ չի եղել, դա արվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ԼՂ-ից հեռացվեն այնքան, որ այդ իրավիճակի համար դառնան անհասանելի, տարածք հասկացությունն այս համատեքստում քննարկելի չէ, եթե կա առաջարկ անվտանգության ապահովման, նույնքան արդյունավետ մի գործիք, թող այն ձևակերպվի միջազգային  հանրության կողմից, Ադրբեջանի կողմից, հայ ժողովուրդը կքննարկի»:

Ըստ վարչապետի՝ Ղարաբաղը իր անվտանգությունը չի կարող զիջել: Նա նշեց. «Եթե ցույց կտաք մի երկիր, որը դրան պատրաստ է, ես կփոխեմ իմ տեսակետը»:

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը, որ, որպեսզի հայկական կողմի դիրքորոշումն ապակառուցողական չլինի, հարցի որևէ լուծում պիտի ընդունելի լինի երեք կողմերի համար, և ՀՀ-ն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագուն ջանքեր գործադրել հարցը լուծելու համար:

«Մենք երբեք չենք ասել ու չենք ասում, որ պատրաստ ենք տարածք զիջել, մենք ասում ենք՝ չկա տարածքի հարց, կա անվտանգության հարց, որի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել: Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում»,-ասաց վարչապետը:

Նա նաև ասաց, որ խոսել այն մասին, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, աբսուրդ է:

Փաշինյանի խոսքով՝ բանակցային գործընթացում անհրաժեշտ են մինի, միկրո հեղափոխություններ, ճեղքում, և դա արագ լինել չի կարող: «Առանց համապարփակության լուծումների գնալու, առանց պատկերացնելու այդ պրոցեսը, առանց ժողովրդի համար դա ընկալելի դարձնելու՝ դա հնարավոր չէ»,-ասաց վարչապետը:

 

  • Կիսվել: