երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լրագրողների փոխանակումը երկխոսության սկիզբ կարող է լինել, մնում է հասկանալ՝ երկխոսությունն ինչի՛ շուրջ է. քաղաքագետ

Լրագրողների փոխանակումը երկխոսության սկիզբ կարող է լինել, մնում է հասկանալ՝ երկխոսությունն ինչի՛ շուրջ է. քաղաքագետ

Ալիևը լավ է հասկանում խորհրդանիշների նշանակությունը։ Առհասարակ պետություններն ու ազգերը խորհրդանիշների միջոցով են կառուցում, իսկ քաղաքականությունը հաճախ խորհրդանիշների շուրջ պայքարի տեսք է ստանում,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ ստեփան Դանիելյանը՝ անդադառնալով օրեր առաջ Աշխաբադում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նժդեհի մասին արած հայտարարություններին:

Քաղաքագետը, մասնավորապես, գրել է.

«Նժդեհը Սյունիքի խորհրդանիշն է ու Արցախի կոնֆլիկտի հանգուցալուծումը կապ չունի նրա հետ։

Բայց բուն խնդիրն Արցախը չի, այլ Սյունիքն է, ինչի մասին Հեյդարիչը բաց ասում է։ Թյուրքական աշխարհի ստեղծումն է նպատակը, ինչին հենց Սյունիքն է խանգարում, իսկ Սյունիքի բանալին Արցախում է։

Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջն իրականում Սյունիքի պահանջ է՝ խորհրդանշական կերպով։

Անկեղծության պահը սկսվել է։

ժողովուրդների բարեկամությունը լավ բան է, լրագրողների փախանակումն էլ երկխոսության սկիզբը կարող է լինել, մնում է հասկանալ, թե այդ երկխոսությունն ինչի շուրջ է։

Կներեք քաղաքականապես ոչ կոռեկտ, հետամնաց, հակահեղափոխական մտքերի համար»։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն իր ելույթում խոսել էր «Հայրենական Մեծ պատերազմում Ադրբեջանի ներդրման մասին» և հիշատակել հայ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին: «Պետությունների ղեկավարները բազմիցս արտահայտվել են ֆաշիստների հերոսացման դեմ: Ցավալի է, որ նման բան տեղի է ունենում ԱՊՀ-ի տարածքում, մասնավորապես Հայաստանում, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում տեղադրել են Գարեգին Տեր-Հարությունյանի հուշարձանը, որը ֆաշիստներին է ծառայել որպես Գարեգին Նժդեհ»,-ասել էր Ադրբեջանի նախագահը:

  • Կիսվել: