երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Կընդունեմ Ձեզ իմ քաղաքում, որի մուտքին կտեսնեք Արցախի ծածանվող դրոշը». Բուրգ լե Վալանսի քաղաքապետի շնորհավորական ուղերձը

«Կընդունեմ Ձեզ իմ քաղաքում, որի մուտքին կտեսնեք Արցախի ծածանվող դրոշը». Բուրգ լե Վալանսի քաղաքապետի շնորհավորական ուղերձը

Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Մարլեն Մուրիեն շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:

 Ուղերձում ասված է.
 
«Արցախի Հանրապետության հարգարժան պարո՛ն Նախագահ
 
Տեղեկացա աննախադեպ արդյունքներով Ձեր՝ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու լուրի մասին և ուզում էի անհապաղ շնորհավորել Ձեզ՝ չնայած համաշխարհային համաճարակով պայմանավորված այս դժվար ժամանակներին և իմ քաղաքում դրա ունեցած հետևանքներին:
 
Արցախի Հանրապետությունն առանձնանում է ժողովրդավարության տեսանկյունից և մնում օրինակ իր հարևանների համար:
 
Օգտվելով այս առիթից` ցանկանում եմ վերահաստատել իմ նվիրվածությունն ու լիարժեք աջակցությունը թե՛ Շուշի քաղաքին, որի հետ մենք 2014 թվականին ստորագրել ենք Բարեկամության հռչակագիր, թե՛ Արցախին, որի արժանիքների մասին ես չեմ դադարում խոսել և պաշտպանել խաղաղության իր արժեքները:
 
Այդ իսկ պատճառով է, որ երկար տարիներ ի վեր ներգրավվել եմ միջազգային կառույցների կողմից Ձեր երիտասարդ հանրապետության ճանաչման գործում:
 
Հուսով եմ, որ մի օր կկարողանամ ընդունել Ձեզ իմ քաղաքում՝ Բուրգ-լե-Վալանսում, որի մուտքին կտեսնեք Արցախի ծածանվող դրոշը:
 
Գիտակցում եմ Ձեր գործի ծավալի բնույթը, սակայն իմացեք, որ կարող եք ապավինել իմ լիակատար աջակցությանը:
 
Անկեղծորեն հուսալով, որ Ձեր հանրապետությունը այն աստիճան չի տուժում կորոնավիրուսային պանդեմիայից, ինչպես մենք, և որ դրանից զերծ կմնա, խնդրում եմ, ընդունեք, պարո՛ն Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիացումը»:

  • Կիսվել: