երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կարծիքների փոխանակումը կոշտ է եղել. Մամեդյարովը՝ Մնացականյանի հետ հանդիպման մասին

Կարծիքների փոխանակումը կոշտ է եղել. Մամեդյարովը՝ Մնացականյանի հետ հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել  է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարին: Նա անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի «կարմիր գծերին»:

Մամեդյարովն ասել է, որ Մնացականյանի հետ վերջին հանդիպմանը քննարկել են էական հարցեր. «Նախ պետք էր հասկանալ, թե որտեղ են «կարմիր գծերը»: Խոսքն այն գծերի մասին է, որից այն կողմ հնարավոր չէ անցնել: Մենք գիտենք, թե որոնք են Հայաստանի «կարմիր գծերը», հուսամ՝ նրանք էլ հասկանում են, թե որտեղ են Ադրբեջանի «կարմիր գծերը»»:

Նա նաև ասել է, որ Բրատիսլավայում հանդիպման ժամանակ կարծիքների փոխանակումը կոշտ է եղել:

  • Կիսվել: