երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ Ասկերանում

Կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ Ասկերանում

Ասկերանի շրջանում շարունակվում են իրականացվել նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու և շրջանի համաճարակային վիճակը կայուն պահպանելու ուղղությամբ ախտահանիչ միջոցառումները: Իրականացվում են ստուգայցեր Ասկերան քաղաքի և շրջանի բոլոր հիմնարկ-ձեռնարկություններ, սննդի օբյեկտներ ու նախընտրական շտաբներ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: 

Ասկերանի «Խաչենշին» ՓԲԸ-ի կողմից պարբերաբար կատարվում են բազմաբնակարան շենքերի, հիմնարկ-ձեռնարկությունների ախտահանման աշխատանքներ: Այդ աշխատանքներն իրականացնողներին տրամադրված է համապատասխան արտահագուստ:

Մարտի 25-ին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ Ասկերան քաղաքում և Ասկերանի շրջանի Իվանյանի, Նորագյուղի և Այգեստանի համայնքներում անցկացվեցին ստուգայցեր, որոնց մասնակցում էր նաև Ասկերանի շրջանի հակահամաճարակային բաժնի սանիտարական բժիշկ Համլետ Աղաբալյանը:

Վերոնշյալ համայնքներում ստուգվել է մի շարք խանութներում ու սննդի օբյեկտներում կատարված ախտահանիչ աշխատանքների ընթացքը: Հակահամաճարակային բաժնի աշխատողները համապատասխան ցուցումներ են տվել ախտահանման միջոցառումները ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու և համապատասխան ուղեցույցով առաջնորդվելու ուղղությամբ:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը պահանջել է հարցին մոտենալ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ:

 

 

  • Կիսվել: