Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Մեկ այլ հրամանգրով Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։
Նշենք, որ InfoPort-ը այս որոշումների մասին տեղեկացրել էր դեռ օրեր առաջ՝ կապված բանակում վերջին շրջանում խաղաղ պայմաններում զոհերի թվի ավելացած հետ։ Մենք նաև տեղեկացրել էինք, որ այս որոշումը պաշտոնապես կստորագրվի Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների ստեփանակերտյան նիստից հետո միայն։
Հիշեցնենք, որ InfoPort-ի արցախյան աղբյուրների փոխանցմամբ ավելի վաղ տեղեկացրել էր նաև, որ Ջալալ Հարությունյանին պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնում կփոխարինի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Վարդանյանը։