երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հորդորում ենք հարկ վճարողներին օգտվել առցանց գործիքներից և հեռախոսակապից. Արցախի Ֆիննախ

Հորդորում ենք հարկ վճարողներին օգտվել առցանց գործիքներից և հեռախոսակապից. Արցախի Ֆիննախ

ԱՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել Նոր կորոնավիրուսի տարածման հավանականությունը կանխելու նպատակով հարկային համակարգում իրականացվող միջոցառումների մասին:

Նոր կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը կանխելու նպատակով ԱՀ ֆինանսների նախարարությունը հորդորում է հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումներ այցելել միայն  խիստ անհրաժեշտության դեպքում:
 
Միաժամանակ, ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ հարկ վճարողները հիմնականում կարող են օգտվել առցանց գործիքներից և հեռախոսակապից (e-taxpayer բջջային հավելված, էլեկտրոնային փոստ և այլն):

  • Կիսվել: