Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղության և երկխոսության միջոցով․ Ադրբեջանում Իսրայելի դեսպան
ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղության և երկխոսության միջոցով: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին այսօր ասուլիսում ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը:
«Մենք լավ գիտենք, թե ինչ է հակամարտությունը և դրա հետևանքները: Իսրայելը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղության և երկխոսության միջոցով: Իսրայելը հարգում է կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ Իսրայելը լիովին պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: