ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Եթե Թուրքիան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցում, պիտի հեռու մնա դրանից. պատգամավոր

Եթե Թուրքիան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցում, պիտի հեռու մնա դրանից. պատգամավոր

Եթե Թուրքիան ցանկանում է իսկապես ներդրում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, պետք է հեռու մնա դրանից, քանի որ բացի վնասից այլ ազդեցություն ունենալ չի կարող: Այս մասին ԱԺ-ում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը: 

Հայրապետյանը նշեց, որ Թուրքիան չի կարող ներգրավվել ԼՂ բանակցային գործընթացում, քանի որ ունի հստակ կողմնակալ, ադրբեջանամետ դիրքորոշում:  

Ըստ պատգամավորի՝ Թուրքիան մեզ համար անվտանգության ուղղակի սպառնալիք է, և այն քաղաքականությունը, որ այսօր Թուրքիան վարում է Սիրիայում, իր ոճով կրկնում է 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները:

  • Կիսվել: