Երկու զոհ, ինը վիրավոր. Լաչինում ադրբեջանական ավտոմեքենա է վթարվել
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանում (Լաչին) վթարի է ենթարկվել ադրբեջանական ռազմական մեքենա, զոհվել է երկու զինծառայող:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մահացածներն ադրբեջանական բանակի զինծառայողներ Իսմայլով Հասանն ու Ախունդով Սահավաթն են:
Վթարի հետևանքով ևս 9 զինծառայող էլ վիրավորվել է։