երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ցուցադրական պարապմունքներ ՊԲ-ում

Ցուցադրական պարապմունքներ ՊԲ-ում

Պաշտպանության բանակում շարունակվում են անձնակազմի մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանը միտված տարաբնույթ միջոցառումները: Այս համատեքստում, բանակի հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ղեկավարությամբ օրերս անցկացվել են ցուցադրական պարապմունքներ, որոնց ներկա լինելու և ոլորտի առաջավոր փորձին հաղորդակից լինելու համար հրավիրվել էին միավորումների և զորամասերի մարտական պատրաստության ոլորտի պատասխանատու զինվորական պաշտոնյաները:

«Ուժեղացված հրաձգային դասակի մարտական հրաձգությունը անծանոթ տեղանքում» թեմայով անցկացված պարապմունքը կազմակերպվել ու անցկացվել է այնպես, որ ուսուցանվող կազմի մեջ ձևավորվեն մեթոդական ու հրամանատարական պատրաստության, մարտի ղեկավարման ոչ շաբլոն և ստեղծագործ մոտեցումներ՝ առավելագույնս հաշվի առնելով տեղանքի և  առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունները:

Պարապմունքների ժամանակ մասնակիցներին հնարավորություն է տրվել հանդես գալ առաջարկություններով, քննարկել ցուցադրվող մարտավարական դրվագները:

Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը վերջում ամփոփել է ցուցադրական պարապմունքների արդյունքները և ներկաներին հանձնարարել մատուցված ուսումնական տարրերը ներառել առաջիկա մարտավարական զորախաղերում:

 

  • Կիսվել: