երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բանակաշինության ոլորտը պետության կենսագործունեության ամենակարևոր ուղղություններից է. ԱՀ նախագահ

Բանակաշինության ոլորտը պետության կենսագործունեության ամենակարևոր ուղղություններից է. ԱՀ նախագահ

Բանակաշինության, անվտանգության և քաղաքացիական պաշտպանության ոլորտները մնում են մեր պետության կենսագործունեության ամենակարևոր ուղղություններից: Այս մասին այսօր Խորհրդարանում կայացած «ԱՀ 2020 թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, տեղեկացնում է Արցախպրեսը:

Սահակյանի խոսքով՝ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել տարբեր ծրագրեր բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների և հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:

  • Կիսվել: