երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բակո Սահակյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ և նրան արդյունավետ աշխատանք մաղթել

Բակո Սահակյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ և նրան արդյունավետ աշխատանք մաղթել

Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանի հետ:

Բակո Սահակյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջող ու արդյունավետ աշխատանք:

Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանի փորձը, գիտելիքներն ու մարդկային որակներն ըստ ամենայնի կծառայեն Արցախի հետագա զարգացմանն ու զորացմանը, անվտանգության ամրապնդմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը:

  • Կիսվել: