ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանում

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին Ասկերան շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

  • Կիսվել: