չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ասկերանի շրջանում մեկ դիտակետ է փակվել. ՌԴ ՊՆ

Ասկերանի շրջանում մեկ դիտակետ է փակվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած ահղորդագրությունից:

՛՛Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Օրվա ընթացքում զինաթափման և կողմերի՝ շփման գծից հետ քաշվելու հետ կապված՝ Ասկերանի շրջանում մեկ դիտակետ է փակվել:

Ապահովվել է ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցումը Շուշիի շրջանում գազամատակարարման վերականգնումն իրականացնող Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համատեղ խմբի աշխատանքներին:

Ի կատարումն մարտական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների ՝ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո ավարտվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում սպառազինության, ռազմական տեխնիկայի, հրաձգային զենքի և զինամթերքի հաշվարկը: Հանձնվել է ՝ 92 միավոր զրահատեխնիկա, 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 124 միավոր ՀՕՊ միջոցներ, 112 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետեր, 1 միավոր ԱԹՍ, ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 66,1 մլն զինամթերք:

Սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի պահպանման վայրերի պահպանությունը կազմակերպել են ռուս-ադրբեջանական համատեղ պահակակետերը՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: