երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախյան կարգավորման բովանդակային հարցում տեղաշարժ չկա․ ՌԴ ԱԳՆ

Արցախյան կարգավորման բովանդակային հարցում տեղաշարժ չկա․ ՌԴ ԱԳՆ

2019-ին Արցախյան հակամարտության կարգավորման բովանդակային հարցում որևէ տեղաշարժ չկա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցմանը։

Գերատեսչությունից նշել են, որ հույս ունեն՝ առաջիկայում կողմերի միջև բովանդակային քննարկումը կվերսկսվի։ Իսկ համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, ըստ հաղորդագրության, պատրաստ են աջակցել այդ գործընթացին։

Ռուսական դիվանագիտական գերատեսչությունը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թեև բովանդակային հարցերում առաջընթաց չկա, բայց փոքր հարցերում տեղաշարժ եղել է։ Խոսքը մասնավորապես կողմերի միջև թեժ գծի ստեղծումն է, լրագրողների այցերի փոխանակումը և Հայաստանում ու Ադրբեջանում պահվող միմյանց մեկական քաղաքացիների վերադարձը հայրենիք։

  • Կիսվել: