«Արցախը մեր տունն է». Ավրաամ Ռուսոն, Սոնան, Մարգարիտա Պոզոյանն ու այլ կատարողներ նոր տեսահոլովակ են ներկայացրել
Ռուսական ու հայկական շոու-բիզնեսի մի շարք երգիչներ ներկայացրել են Արցախի մասին համատեղ երգ՝ ՛՛Արցախը մեր տունն է՛՛:
Ռեժիսոր Արիկ Մանուկյանի տեսահոլովակում նկարահանվել են Ավրաամ Ռուսոն, Սոնան, Մարգարիտա Պոզոյանը, Արշակ Բերդենցյանը, Էդուարդ Խաչատրյանը, Մարտ Բաբայանը, Արման Թովմասյանը, Կարինա EVN-ն, Գրիգորի Եսայանը, Սեթոյն, Անահիտ Պողոսյանը եւ այլ կատարողներ:
Երգի հեղինակը Արսեն Կասիեւն է, նախագծի պրոդյուսերը՝ Սոֆիա Ղուլյանը: