ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում ընտրությունների հիմքում էլ դրված է նախկին իշխանությունների մերժման ֆորմուլան․ Ստոյպա Սաֆարյան

Արցախում ընտրությունների հիմքում էլ դրված է նախկին իշխանությունների մերժման ֆորմուլան․ Ստոյպա Սաֆարյան

Մինչ անցած մեկուկես տարում նախկին իշխանությունները պարտադրում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարել, ավելի ստույգ՝ կրկնել, որ նա շարունակում է Սերժ Սարգսյանի արցախյան կոնցեպտը, Փաշինյանը երեկ շրջեց խաղը նախկինների դեմ, չելենջ նետելով Արցախի նախագահի թեկնածուներին՝ արդյոք նրանք կողմ են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան գծի շարունակմանը։  Այս մասին գրում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Արցախի 8-9 թեկնածուներից 5-ը մերժել են։ Այդպիսով, Արցախում ընտրությունների հիմքում էլ դրված է նախկին իշխանությունների մերժման ֆորմուլան։ Այս հարցի փակումը կարևոր էր, որովհետև նախագահական ընտրություններից առաջ նպատակ էր դրվել Արցախը հանել Հայաստանի դեմ։ Արցախի ապագա նախագահը, ով էլ լինի, իսկ նա կարծեք թե այդ 5 մեջ կլինի, ոչ միայն մերժել է նախկին իշխանությունների քաղաքական գիծը, այլև հանդես է եկել Երևանի հետ սինխորն, ոչ թե հակադիր գործելու դիրքերից։ Ավելին՝ նրանցից որոշները դրել են ապագայում Հայաստանի հետ վերամիավորման հարցը։»,- գրել է նա և կիսվել հղմամբ։

  • Կիսվել: