երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում քվեարկել է ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատը

Արցախում քվեարկել է ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատը

Քիչ առաջ քվեարկությանը մասնակցեց Արցախի ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

«Նա բնակվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Հարազատների փոխանցմամբ՝ ինչքան փորձել են համոզել, որ, համավարակի վտանգով պայմանավորված, ընտրատեղամաս չգնա, տատին ոչ միայն չի ենթարկվել, այլև ասել է. «Հանգիստ եղեք, ես մյուս քվեարկությանն էլ եմ մասնակցելու»»,- գրել է Վ․Պողոսյանը:

 

 

 
 

  • Կիսվել: