երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի ՊԲ-ում  իրականացվել են կանխարգելիչ ախտահանիչ միջոցառումներ

Արցախի ՊԲ-ում իրականացվել են կանխարգելիչ ախտահանիչ միջոցառումներ

աշտպանության բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ հակամաճարակային միջոցառումները շարունակվում են՝ իրենց մեջ ընդգրկելով նաև տարբեր հասարակական կազմակերպությունների աջակցությունը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Այդ համատեքստում ապրիլի 5-ին «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն»  հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակում բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ:

Նույն օրը ՊԲ կենտրոնական զինվորական հոսպիտալում բանակի բուժծառայության և «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն»  հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ փորձարկվել է սարքավորումների աշխատանքը, որի ընթացքում իրականացվել են կանխարգելիչ ախտահանիչ միջոցառումներ:

  • Կիսվել: