երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի Նախագահը պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել մի խումբ անձանց

Արցախի Նախագահը պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել մի խումբ անձանց

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, շնորհավորելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ նրանք տարբեր ոլորտներ են ներկայացնում եւ իրենց երկարամյա բեղմնավոր աշխատանքով մեծապես նպաստում են մեր պետության զարգացմանը:

 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն արժեւորում եւ գնահատում է նրանց հայրենանվեր գործունեությունը՝ վստահություն հայտնելով, որ այսուհետ եւս նրանք կշարունակեն աշխատել նույն եռանդով եւ արդյունավետությամբ:

  • Կիսվել: