երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի նախագահի խորհրդականը հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը

Արցախի նախագահի խորհրդականը հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը

«Հայկական անուն-ազգանունով պռոֆիլ կա՝ Valeri Avetisyan, ամենայն հավանականությամբ կոտրված էջ է, որը կառավարվում է Ադրբեջանից: Այս պռոֆիլը հատկապես վերջին օրերին «վերաորակավորվել է» և կեղծ լուրեր է տարածում Հայաստանում և Արցախում կորոնովիրուսի իրավիճակի մասին (https://www.facebook.com/profile.php?id=100013309209106): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ այդ կենտրոնացած էր զինվորականների, զինված ուժերի հետ ասոցացվող մարդկանց դեմ ակնհայտ կեղծ լուրերի տարածմամբ: Ընդ որում՝ սրան կարելի է հանդիպել մեծ թվով հայաստանյան, արցախյան, սփյուռքի խմբերում, որտեղ քիչ չեն նմանատիպ կոտրված պռոֆիլները:

Պատկան մարմինների ուշադրությանն եմ ներկայացնում այս ու նմանատիպ էջերը, որոնք այս պահին էլ խուճապ, ակնհայտ սուտ, կեղծիք պարունակող նյութեր են տարածում»:

  • Կիսվել: