շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Արցախի հետ կապված ինչ-որ բան է պարտադրվում այս իշխանություններին. Դանիելյան

Արցախի հետ կապված ինչ-որ բան է պարտադրվում այս իշխանություններին. Դանիելյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին բերման էին ենթարկել Ոստիկանության 6-րդ վարչությունում։ Արթուր Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, որ բերման է ենթարկվել ԱԱԾ-ի շենքի գլխամասային մուտքի մոտից, երբ իր մեքենայով գալիս էր հասկանալու, թե ինչ պատճառով է բերման ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Լրագրողներին նա տեղեկացրեց, որ իրենց կասկածում են թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու մեջ:

Դանիելյանը նշեց նաև, որ, իր կարծիքով, այն գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում և դեռ մոտակա  շաբաթերի ընթացքում տեղի կունենան, կապված են Արցախի Հանրապետության շուրջ ձևավորված մթնոլորտի հետ։

«Խոսքը գնում է նրան, ինչին մեր իշխանությունն անվանում է «չբանակցություն», իրենց ադրբեջանական կոլեգաների հետ պարբերաբար հանդիպումները։ Ըստ էության՝ ստացվում է, որ ինչ-որ բան է պարտադրվում այս իշխանություններին և նրանք փորձում են այն կոծկել, «սղցնել» այնպես, որ մեր բնակչությունն այդ մասին չիմանա»,-նշեց նա և հավելեց, որ արդեն 1,5 տարի ապրելով Արցախում՝ հասկացել է, որ որոշ արդեն մեկնարկել են որոշ գործողություններ:

Հիշեցնենք, որ այսօր բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Նա ավելի ուշ ազատ է արձակվել։ Բերման են ենթարկվել նաև «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, միաբանության մի քանի անդամներ, որոնք ևս ավելի ուշ ազատ են արձակվել։

  • Կիսվել: