ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը պատասխանել է «հող հանձնողներին»

Արայիկ Հարությունյանը պատասխանել է «հող հանձնողներին»

«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է «հող հանձնողներին»: Նա գրել է, որ Արցախը լոկ տարածք չէ, այլ սուրբ հայրենիք:

Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Հող հանձնողներին» ի պատասխան

Հարգելի՛ հայրենակիցներ

Մարդու բնությունն այնպիսին է, որ միշտ ինչ-որ առիթներ պատճառ են դառնում որոշակի մտորումների: Գուցե պատահական չէր այս օրը, որ մի պահ հիշեցի այն ողջ պատմությունը, որը սկիզբ է առնում 1997թ.-ից, երբ որոշեցի Ակնա թաղամասում բիզնեսում առաջին քայլերս անել: Բանկում գրավ դրեցի համեստ ունեցվածքս ու վարկս պահ տվեցի հողին…

Այսօր իմ ընտանիքին պատկանող մշակվող հողամասերը, որտեղից գոյանում է մեր տարեկան եկամուտի առյուծի բաժինը, գտնվում են Ակնայի (Աղդամ) և Մեխակավանի (Ջեբրայիլ) տարածքներում, որոնք անցած ավելի քան 23 տարվա ընթացքում խամ ու խոպան հողատարածքներից ճակատի քրտինքով ծաղկուն բուրաստանների ենք վերածել: Իսկ մեր հողակտորների հարևանությամբ հազարավոր անմշակ հեկտարներ դեռ սպասում են իրենց տերերին:

Դժվա՞ր էր:

Իհարկե, շատ…

Երջանկություն է հողի հետ աշխատելը, նաև կռիվ տալու պես մի բան, երբ երկար չարչարվելուց հետո վայելում ես բարիքը: Շատ եմ ասել ու հիմա էլ կկրկնեմ, որ այդ տարածքներում իմ տնկած ամեն մի ծառի տված բերքն ավելի մեծ կշիռ ունի, քան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հաճախ արվող քաղաքական շատ հայտարարություններ:

Ու, բարեբախտաբար, ինձ նման մարդիկ շատ կան, ովքեր բացի այդ հողի մշակը լինելուց, նաև տերն ու զինվորն են: Հենց արարող ձեռքն է Արցախն ավելի լավը դարձնելու:

Ի գործ…

#Արցախը_լոկ_տարածք_չէ_այլ_ՍՈՒՐԲ_ՀԱՅՐԵՆԻՔ»:

  • Կիսվել: