երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Կոնգրեսում

ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Կոնգրեսում

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Կոնգրեսում կազմակերպված միջոցառման շրջանակում

«Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը՝ Ռոբերտ Ավետիսյանը, մասնավորապես, կարևորել է ԱՄՆ Կոնգրեսում նման միջոցառման անցկացումը՝ հարգելու Բաքվում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակը և դատապարտելու ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ազգաբնակչության դեմ իրագործված ոճրագործությունները։
 

Արցախի մշտական ներկայացուցիչն ընդծել է, որ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու զրկանքները և հաղթանակելով իրեն պարտադրված պատերազմում՝ արցախահայությունը հաստատակամորեն շարժվում է իր ընտրած ուղիով՝ կառուցելով ու զարգացնելով ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետական ինստիտուտներ և հզոր բանակ՝ ստանձնելով տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու պատասխանատվության իր բաժինը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: